Միլան Ֆուտբոլային Ակումբը (իտալերեն՝ Associazione Calcio Milan) ֆուտբոլային ակումբ է Միլան քաղաքից և հանդես է գալիս Իտալական Ա Սերիայում: Ակումբը հիմնադրվել է 1899 թ-ի Դեկտեմբերի 16-ին 5 անգլիացիների կողմից Ալֆրեդ Էդվարդսի գլխավորությամբ:Սկզբում կոչվել է "Milan football And Cricket Club":Միլանր համարվում է աշխարհի ամենատիտղոսակիր ակումբը նվաճած 18 միջազգային գավաթներով:Ակումբն իր խաղերը անցկացնում է Սան Սիրո մարզադաշտում: 1901թ.-ին Միլանը նվաճել է իր առաջին պատմական գավաթը`Իտալիայի չեմպիոնի տիտղոսը եզրափակիչում հաղթելով Ջենոային:1906թ.-ին Միլանը երկրորդ անգամ է դարձել Իտալիայի չեմպիոն այս անգամ հաղթելով Յուվենտուսին:Դրան անմիջապես հաջորդեց երրորդ չեմպիոնական կոչումը 1907 թ.-ին:Այդ տարում Միլանը ստացավ իր նոր անունը 'Football Club Milan':1926թ.-ին Պիետրո Պիրելլին որոշեց ներդրում կատարել Միլանում մարզադաշտ կառուցելու համար,որտեղ իրենց տնային հանդիպումները կանցկացնեին Միլանն ու Ինտերը:Այդպես սկսվեց լեգենդար Սան Սիրոյի պատմությունը: 1908թ.-ին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց օտարերկրացի ֆուտբոլիստներին արգելել Իտալիայի առաջնությանը մասնակցել:Այդ որոշումը Միլանին մեծ վնաս հասցրեց և Միլանը հրաժարվեց մասնակցել առաջնությանը:Դրանից հետո ավելի քան քառասուն տարի Միլանը չէր կարողանում հասնել հաջողության:Այդ ընթացքում Միլանը փոխեց իր անունը ավելացնելով երկու բառ A.C. (Associazione Calcio)և այդպիսով ձեռք բերելով ներկայիս անունը A.C. MILAN (Associacione Calcio Milan): 1949թ.-ին Միլանում հայտնվեցին Նորդալը,Գրինը և Լիդհոլմը,որոնց անվանեցին "Գրե-Նո-Լի":Նրանց օգնությամբ Միլանը չորրորդ անգամ դարձավ երկրի չեմպիոն:1955թ.-ին Միլանը նվաճեց իր հինգերորդ սկուդետտոն:Հաջորդ տարի Միլանը Չեմպիոնների գավաթի մրցաշարի կիսաեզրափակիչում պարտվեց Ռեալին:1958թ.-ն Միլանը համալրեց Ալտաֆինին:Ալտաֆինի,Լիդհոլմ,Սկիաֆինո եռյակի օգնությամբ Միլանը վերադարձրեց չեմպիոնական կոչումը:1962թ.-ին Միլանը հերթական անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն:Հաջորդ տարում Միլանն առաջին անգամ դարձավ Չեմպիոնների գավաթակիր եզրափակիչում 2-1 հաշվով հաղթելով Բենֆիկային:1968թ.-ին Միլանն իններորդ անգամ դարձավ երկրի չեմպիոն,իսկ հաջորդ տարում Միլանը երկրորդ անգամ դարձավ Չեմպիոնների գավաթակիր Մադրիդում կայացած եզրափակիչում 4-1 հաշվով հաղթելով Այաքսին:Խաղի հերոս դարձավ Պրատին խբելով երեք գոլ:1976-1977 մրցաշրջանում Միլանը հազիվ իր տեղը պահպանեց Serie A-ում:Աըդ ժամանակ թիմը գլխավորեց Լիդհոլմը և 1979թ.-ին Միլանը նվաճեց իր տասերորդ սկուդետտոն:Հաջորդ տարի Միլանի նախագահին և երկու ֆուտբոլիստների մեղադրեցին խաղերի առուծախի մեջ և Միլանին ուղարկեցին Serie B,որտեղից Միլանը դուրս եկավ երկու տարի անց: 1986թ.-ին Միլանը գնեց Սիլվիո Բեռլուսկոնին և Միլանի գլխավոր մարզիչ նշանակվեց մարզակոշիկի խանութի վաճառող Արիգո Սակին,իսկ թիմում հայտնվեցին հոլանդացիներ Գուլիտը,Ռայկարդը և Վան Բաստենը:Ֆուտբոլիստները Սակիին չէին սիրում և նրա հետ ունեցած անընդհատ կոնֆլիկտների պատճառով Բեռլուսկոնին գլխավոր մարզիչ նշանակեց Կապելլոյին,ում գլխավորությամբ Միլանը 4 անգամ դարձավ երկրի չեմպիոն,3 անգամ հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ,սակայն միայն մեկ անգամ հաղթեց 1994թ.-ին 4-0 հաշվով Բարսելոնին:1996թ.-ին Միլանը տասնհինգերորդ սկուդետտոն նվաճեց:Այնուհետև Բեռլուսկոնիի և Կապելլոյի միջև ֆինանսական կոնֆլիկտների արդունքում Կապելլոն հեռացավ Միլանից և նրան փոխարինելու եկավ Տաբարեսը:Սակայն նա չկարողացավ անել այն,ինչ նրանից սպասում էին:Արդյուքում Միլանը կրկին գլխավորեց Սակին,բայց ապարդյուն:Միլանր Իտալիայում զբաղեցրեց տասնմեկերորդ տեղը:Սակիին փոխարինեց Կապելլոն,ում նույնպես չհաջողվեց ոչինչ անել,որի արդյունքում Միլանը գլխավորեց Ձակերոնին և թիմը նվաճեց տասնվեցերորդ սկուդետտոն: Միլանում սկսվեց նոր հաղթական ժամանակաշրջան,երբ Միլանը գլխավորեց Կառլո Անչելոտին:Նրա գլխավորությամբ Միլանը դարձավ Իտալիայի չեմպիոն,մեկ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը,երկու անգամ Իտալիայի սուպեր գավաթը,երկու անգամ դաձավ Չեմպիոնների լիգայի հաղթող,նվաճեց Եվրոպայի երկու սուպեր գավաթ,դարձավ աշխարհի ակումբային չեմպիոն:Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո Միլանը սկսեց զիջել իր դիրքերը: Անչելոտիին փոխարինեց Լեոնարդոն,ում գլխավորությամբ Միլանի գործերն ավելի վատացան և 2010թ.-ի հունիսի 25-ին Միլանը գլխավորեց Ալլեգրին և Միլանը արժանիորեն դարձավ Իտալիայի չեմպիոն:Այսօր Միլանում եղանակ են ստեղծում Իբրահիմովիչը,Պատոն,Նոչերինոն,Բոատենգը,Սիլվան:Միլանն այսօր մեծ ներուժ ունի և հաղթելու մեծ ցանկություն,ինչը նրան անպայման կօգնի նվաճել նոր գավաթներ: == Արտաքին հղումներ == *Ֆուտբոլային ակումբի երկրպագուների կայքը